ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2018-ի ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերին պետության կողմից դրամական աջակցություն կտրվի

2018-ի ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերին պետության կողմից դրամական աջակցություն կտրվի

Կառավարության վաղվա՝ փետրվարի 4-ի նիստում ընդգրկված է 2018թ․-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած և 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին միջոցներ տրամադրելու որոշման նախագիծը։

«Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառումը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից։

Հիշեցնենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններից 3 տոկոսի շեմը հաղթահարել են 5 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ հայաստան», «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ և ՀՅԴ։

 Այսպիսով՝ նախատեսվում է «Իմ քայլը» դաշինքին 2021-ին ընդհանուր առմամբ հատկացնել 48 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝  9 մլն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 մլն 56 հազար դրամ, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝  5 մլն 208 հազար դրամ, իսկ ՀՅԴ-ին՝ 4 մլն 300 հազար դրամ։

  • Կիսվել: