երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
ԻՀՊԿ-ն կանխել է վեց նավի անցումը Հորմուզի նեղուցով. աղբյուր

ԻՀՊԿ-ն կանխել է վեց նավի անցումը Հորմուզի նեղուցով. աղբյուր

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, այսօր վաղ առավոտյան կանխել է Պարսից ծոցից դուրս եկող վեց նավի անցումը Հորմուզի նեղուցով: Այս մասին տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:

Իրանի հեռարձակման գործակալությունը, մասնավորապես, հայտնել է. «Այսօր՝ հուլիսի 27-ի վաղ առավոտյան, վեց նավ, անջատելով նավիգացիայի և տեղորոշման համակարգերը, մտադիր էին անցնել Հորմուզի նեղուցից հարավ գտնվող անօրինական և ոչ անվտանգ երթուղով»:

Հաղորդագրությունը վերաբերում է Հորմուզի նեղուցի հարավային հատվածին, որտեղ Օմանը հայտարարել է, որ գործում են ջրային ուղիների օգտագործման միջազգային կանոնները։

Իրանը հավելել է, որ նավերը պետք է նավարկեն ԻՀՊԿ-ի կողմից սահմանված երթուղով։

Իր հերթին Իրանի հեռարձակման գործակալությունը հայտնել է, որ վեց նավերից մեկը «վթարի է ենթարկվել», սակայն առայժմ որևէ այլ աղբյուր չի հաստատել տեղեկությունը։

Նշենք նաև, որ երեկ ԻՀՊԿ-ի հետ սերտ կապեր ունեցող Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել՝ ծովային ականին բախվելու հետևանքով։

  • Կիսվել: