երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Գալյանը վստահեցնում է՝ «Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու

Գալյանը վստահեցնում է՝ «Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու

«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու: Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի վերջին փոփոխություններին:

Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ մեր երկրում գործում են կարգավորումներ, ըստ որոնց գործերի քննության ժամկետն առաջին ատյանի դատարանում տևելու է ոչ ավելի, քան մեկ տարի: Այս ժամկետի երկարացման հնարավորություն նախատեսված է միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ՝ ոչ ավելի, քան երկու անգամ, մեկական տարով: Որպեսզի այս ժամկետը պահպանվի, և գործերի քննությունը արդյունավետ լինի, նախատեսվել են մի շարք կարգավորումներ, որոնք բեռնաթափելու են դատական պրոցեսը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: