ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 182 ԱԹՍ. Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ժամը 08:00-ից մինչև 20:00-ը Մոսկվայի ժամանակով որսացել և ոչնչացրել են Ռուսաստանի տարածքի վրա ուկրաինական 182 անօդաչու թռչող սարք:
ՌԴ Պն հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Օրվա ընթացքում՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը Մոսկվայի ժամանակով, հերթապահ հակաօդային պաշտպանության միջոցներով որսացվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 182 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կոստրոմայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության, Ուդմուրտիայի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում»:



