Լատվիայի օդային տարածք ԱԹՍ է մուտք գործել
Անհայտ անօդաչու թռչող սարքը մուտք է գործել Լատվիայի օդային տարածք, հայտնել են Լատվիայի զինված ուժերը, տեղեկացնում է Duetsche Welle-ը:
Նշվում է, որ ի պատասխան միջադեպի՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչներ և որսացող անօդաչու թռչող սարք։
Բացի դրանից՝ իշխանությունները նախազգուշացումներ են տարածել Լատվիայի արևելքում գտնվող Լուձայի և Բալվիի համայնքներում անօդաչու թռչող սարքերի կողմից ստեղծվող վտանգի վերաբերյալ։
Հաղորդվում է նաև, որ հարևան Էստոնիայում ևս նախազգուշացում է տրվել անօդաչուների հնարավոր առկայության մասին՝ ընդգրկելով երկրի հարավային հատվածում գտնվող Յիգևա, Պիլվա, Տարտու, Վալգա, Վիլյանդի և Վիռու շրջանները։
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերը բազմիցս մուտք են գործել Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածք։ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ միջադեպերի համար պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի վրա։ Մասնավորապես՝ վերջին օրերին Լեհաստանը հայտնել է ռուսական անօդաչուների կողմից նման երկու ներխուժման մասին։



