Կասպից ծովում Իրանի դեմ ցանկացած գործողություն կարժանանա կոշտ պատասխանի. Իրանի խորհրդարանի փոխնախագահ
Իրանի Իսլամական խորհրդարանի փոխնախագահը, նախազգուշացնելով Կասպից ծովում երկրի շահերի դեմ ուղղված ցանկացած գործողության մասին, ընդգծել է, որ Ուկրաինայի կամ նրա աջակիցների կողմից ցանկացած սադրանք կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության կոշտ պատասխանին։
Վերջերս Ուկրաինան Կասպից ծովում հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, և մի քանի հոգի վիրավորվել են։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Համիդ Ռեզա Հաջի Բաբային խորհրդարանի բաց նիստից առաջ ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չպետք է թույլ տա, որ ԱՄՆ-ն որոշի հակամարտությունների սկսվելու և ավարտվելու ժամանակը, և պետք է վճռականորեն դիմակայի Վաշինգտոնի պահանջներին։
Նա նաև Հորմուզի նեղուցը բնութագրել է որպես Իրանի ազգային հզորության խորհրդանիշ և ընդգծել այդ ռազմավարական ներուժի պահպանման ու պաշտպանության կարևորությունը։



