Պուտինն ավելացրել է Ռուսաստանի ԶՈւ զինծառայողների հաստիքային թվաքանակը
Ռազմաշինարարական ստորաբաժանումների ստեղծմամբ պայմանավորված` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 25 000–ով ավելացրել է ՌԴ ԶՈւ զինծառայողների հաստիքային թվաքանակը: Այս մասին ասված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման հարթակում հրապարակված հրամանագրում։
Ռուսական ԶԼՄ-ները հիշեցրել են, որ հունիսին ՌԴ նախագահը սահմանել էր ԶՈւ հաստիքային թվաքանակը՝ 2 399 130 մարդ, այդ թվում՝ 1 510 000 զինծառայող։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ռազմաշինարարական ստորաբաժանումների ստեղծմամբ պայմանավորված որոշում եմ փոփոխություն կատարել Ռուսաստանի նախագահի 2026 թվականի հունիսի 12–ի թիվ 419 «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանելու մասին» հրամանագրում՝ 1–ին կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. սահմանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հաստիքային թվաքանակը 2 426 130 միավորի չափով, այդ թվում ՝ 1 535 000 զինծառայող»,-նշված է համապատասխան փաստաթղթում։
Ինչպես հաղորդվում է՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից:



