երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Քրիստոնեական տաճար է վնասվել Լիբանանի հարավում իսրայելական հրետակոծության հետևանքով

Քրիստոնեական տաճար է վնասվել Լիբանանի հարավում իսրայելական հրետակոծության հետևանքով

Հարավային Լիբանանի Զուտար ալ-Ղարբիա գյուղում իսրայելական հրետակոծության հետևանքով վնասվել է քրիստոնեական եկեղեցի, հայտնում են համացանցի օգտատերերը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն:
 
Համացանցում տարածվում են իսրայելական հրետակոծության հետևանքներն ի ցույց դնող տեսանյութեր։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ իսրայելական ուժերը նույն գյուղում մզկիթ են ոչնչացրել։
 
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ԶՈւ–ն հրետակոծել է հարավային Լիբանանի Թալուսա և Մարքաբա գյուղերի ծայրամասերը։
 
Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված շրջանակային համաձայնագրին, որը կոչ էր անում հրադադարի և իսրայելական ուժերի դուրսբերման Լիբանանից, երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանային և օդային հարվածների։ Իսրայելական զինվորականները նաև ռմբակոծում են տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Նրանք պնդում են, որ հարվածները ուղղված են «Հզբոլլահ»-ի հետ կապ ունեցող թիրախներին՝ որպես հյուսիսային Իսրայելը շիա ապստամբության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու իրենց ջանքերի մի մաս։

  • Կիսվել: