Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան
Ընտրությունները խուժանավարի կեղծեցին, մեր կուսակցության ձայները խուժանավարի գողացան։ Այս մասին հուլիսի 25-ին Երևանում «Ձայնի իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը։
Նրա խոսքով՝ խլել են մարդկանց հիմնարար իրավունքը, տեղի է ունեցել մարդու իրավունքների բռնաբարում։
Միաժամանակ, Աբովյանը հիշեցրել է, որ 2018 թվականից մինչև 2026 թվականի հունիսի 6-ը իշխանություններն ասում էին, որ ընդդիմադիրները կարող են ասել ինչ ուզում են, դա մեզ վրա չի ազդում, քանի որ իրենք, իրենց խոսքով, ունեն լեգիտիմություն։ Նրա գնահատմամբ՝ քվեարկության գիշերը իշխանությունները, հոգեհացի մասնակից մարդկանց դեմքով, նախապես հայտարարել էին իրենց հաղթանակի մասին։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ 60 հազար ձայնը միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գողացված ձայները չեն, այլ նաև նրանց ձայները, ովքեր դեմ են այս քաղաքական ուժին։
Նրա գնահատմամբ՝ այն, ինչ արվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի դեմ, արվում է ոչ միայն նրա, այլև իշխանության կողմնակիցների դեմ, քանի որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին» սկզբունքը ոչ ոք չի չեղարկել։
«Այսպես կոչված հեղափոխության զավակը ժողովուրդն էր, այսինքն՝ հիմա խժռվում են ժողովրդի իրավունքները», — նշել է Աբովյանը։



