ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման հերթական զեկույցը՝ ներկայացնելով նախընտրական քարոզչության ընթացքը, արձանագրված խախտումները և հիմնական միտումները։
Դիտարկման ընթացքում զրույցներ են իրականացվել 6 կուսակցությունների և դաշինքների 23 թեկնածուների հետ, դիտարկվել է ընտրողների հետ 64 հանդիպում, որոնց ընթացքում դիտորդները զրուցել են 93 մասնակիցների հետ։ Արձանագրվել է 43 միջադեպ և խախտում՝ հիմնականում տպագիր քարոզչանյութերի տարածման կանոնների խախտման և վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։
Դիտորդների արձանագրումները վկայում են, որ վարչական ռեսուրսի չարաշահումը և քարոզչական կանոնների խախտումները շարունակում են մտահոգիչ մնալ, մինչդեռ որոշ համայնքներում` ի տարբերություն հոկտեմբեր ամսվա, նախընտրական քարոզչությունը ավելի մրցակցային է դարձել, իսկ քվեարկության արդյունքները՝ ավելի անկանխատեսելի։
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։



