Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Բուլղարիայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, տեղեկացնում է Dnes.bg-ն։
Նշվում է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող նախագահ Իլիանա Յոտովան և նախկին ժամանակավոր վարչապետ Անդրեյ Գյուրովը։ Հոկտեմբերի 25-ին կայացած առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ մեծամասնությունը։
Առաջին փուլի վերջնական արդյունքներով՝ Յոտովան և նրա հետ առաջադրված փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վիլչևը ստացել են ձայների 34,76 տոկոսը։ Գյուրովի և նրա գործընկեր Գեորգի Կանդևի օգտին քվեարկել է ընտրողների 31,95 տոկոսը։
Առաջին փուլին մասնակցել է թեկնածուների 27 զույգ։ Սակայն նրանցից ոչ մեկը չի հաղթահարել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ շեմը, ուստի եզրափակիչ փուլ են անցել քվեարկության առաջատար երկու զույգերը։
ինչպես հաղորդվում է՝ կիրակնօրյա քվեարկության հաղթողը կորոշվի երկրորդ փուլի ձայների հաշվարկի արդյունքներով։



