երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան

Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից արտահանվել է 1 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 1104 տոննա եգիպտացորեն: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները: 

Ինչպես հաղորդվում է՝ արժեքային արտահայտությամբ արտահանումն ավելացել է 34,6 տոկոսով, թեև ծավալը նվազել է 38 տոկոսով:

Նշված ժամանակահատվածում վրացական եգիպտացորենն արտահանվել է ընդամենը երեք երկիր.

Հայաստան՝ 148 տոննա՝ 618 հազար դոլար արժողությամբ,

Իրան՝ 934 տոննա՝ 292 հազար դոլար արժողությամբ,

Ադրբեջան՝ 21 տոննա՝ 134 հազար դոլար արժողությամբ:

 

  • Կիսվել: