հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքներ. Պապիկյան

Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքներ. Պապիկյան

Ներկայումս ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքները, որոնց համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում այն լինելու է սեյսմակայուն, ունենալու է հակահրդեհային, ջերմամեկուսացման ու ջեռուցման համակարգեր, վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, ինչպես նաև հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976թ.։ Չնայած, որ դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած համակարգչային սենյակ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային ոչ սեյսմակայուն պայմաններն այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովումը: Ուստի որոշվել է այն հիմնովին քանդել և կառուցել նորը։

Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ներդրումով:

  • Կիսվել: