Թբիլիսիի միակ հայկական դպրոցում հնչել է առաջին զանգը
Սեպտեմբերի 15-ին, Վրաստանի բոլոր դպրոցների նման՝ Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական N104 դպրոցում էլ հնչեց առաջին զանգը, գրում է aliq.ge-ն:
Գիտության օրվան նվիրված արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ ի հիշատակ դպրոցի ուսուցչուհի Ալլա Գրիգորյանի։
Հնչեցին Վրաստանի, Հայաստանի և դպրոցի հիմները։ Աշակերտներին իրենց բարեմաղթանքներն ուղղեցին դպրոցի տնօրենը, ուսուցիչները, նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, Վրաստանի հայերի միության փոխնախագահ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և այլք։
«Շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա առթիվ. անցած ուստարին շատ հաջող էր մեր դպրոցի համար, անցյալ տարի դպրոցը մասնակցեց շատ հետաքրքիր նախագծերի։ Հուսով եմ, որ այս տարին կլինի ավելի հաջող յուրաքանչյուրիս համար։ Ցանկանում եմ հաջողություններ ուսման մեջ։ Բարի գալուստ»,- բացման խոսքում ասաց դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:



