հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է իշխանության սահուն և օրինական փոխանցմանը

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է իշխանության սահուն և օրինական փոխանցմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի շենքի գրոհներից հետո հայտարարել է, որ ինքը հանձնառու է իշխանության սահուն և օրինական փոխանցումն ապահովելու հարցում: Երկրի նոր վարչակազմը պետք է իշխանությունը ստանձնի հունվարի 20-ին։

Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում Թրամփը նաև հայտարարել է, թե Կապիտոլիումի բարձունքի գրոհներում ներգրավված մարդիկ չեն կարող ներկայացնել իր երկիրը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

 

 

  • Կիսվել: