երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Գյումրի քաղաքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին ավարտական փուլում է Գորկու փողոցի միջին նորոգումը։ Այստեղ այսօր ավարտվել է ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրումը։ Առաջիկայում փողոցը նաև կգծանշվի։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Գյումրու Մուշ թաղամասում նույնպես երթևեկամասի վերին շերտի ֆրեզավորմամբ մեկնարկել են աշխատանքները։

Միջին նորոգման շրջանակում այս տարի ասֆալտապատվել են նաև Գյումրու Շահումյան, Կիրակոսյան փողոցները, Անկախության, Շիրազի և Չերազի փողոցների հատվածները։

Աշխատանքների հսկողությունը կատարվում է Ճանապարհային դեպարտամենտի ինժեներների կողմից։

  • Կիսվել: