ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
ԱՄՆ-ն Իրանի դեմ ծովային շրջափակման վերսկսումից հետո վերաուղղորդել է 49 նավ

ԱՄՆ-ն Իրանի դեմ ծովային շրջափակման վերսկսումից հետո վերաուղղորդել է 49 նավ

Իրանի դեմ ծովային շրջափակման վերսկսումից հետո ԱՄՆ-ը փոխել է 49 նավի երթուղին, ևս 2 նավ շարքից հանել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը:

«Օգոստոսի 6-ի դրությամբ CENTCOM-ը վերաուղղորդել է 49 առևտրային նավ, շարքից հանել 2-ը և ևս 2 նավի վրա իրականացրել է ներխուժման գործողություն»,-ասվում է հրամանատարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ CENTCOM-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործում է ավելի քան 20 ամերիկյան նավ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը վերսկսել է հուլիսի 14-ին։

  • Կիսվել: