Իրանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի. Լիխաչով
Ռուսաստանի և Իրանի միջև պայմանագրեր են կնքվել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ, որոնցից երկուսի շինարարությունը շարունակվում է։ Այս մասին «Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինի հետ զրույցում ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի։
«Այս պահին շինհրապարակում արդեն 142 մարդ կա, իսկ մեր շուրջ 50 մասնագետներ օգնում են շահագործել գործող «Բուշեր» ատոմակայանը և իրականացնել պլանային կանխարգելիչ աշխատանքներ»,-մասնավորապես նշել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Տեսանյութը՝ այստեղ:



