կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վաշինգտոնում երկարաձգել են արտակարգ դրության ժամկետը

Վաշինգտոնում երկարաձգել են արտակարգ դրության ժամկետը

Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտուլիումի շենք և անցկացրել բողոքի ակցիաներ ամբողջ քաղաքում, Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը 15 օրով երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը, տեղեկացնում է ՛՛Ամերիկայի ձայնի՛՛ ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ քաղաքային իշխանությունները հայտնել են, որ թույլատրվել է կիրառել ՛՛անհրաժեշտ կամ տեղին միջոցներ Կոլումբիայի շրջանում գտնվող մարդկանց և ունեցվածքը պաշտպանելու համար՛՛: Թույլատրվում է Կոլումբիայի շրջանի ղեկավարներին անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

  • Կիսվել: