շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայում ևս 90 օրով երկարացվել են ռազմական դրությունն ու համընդհանուր մոբիլիզացիան

Ուկրաինայում ևս 90 օրով երկարացվել են ռազմական դրությունն ու համընդհանուր մոբիլիզացիան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի ընդունած օրենքները՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի ժամկետը ևս 90 օրով՝ մինչև մայիսի 13-ը, երկարաձգելու մասին: Այս մասին հայտնում է Ուկրաինայի խորհրդարանի կայքը:

Նշենք, որ Ուկրաինայում ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այդ ժամանակից ի վեր դրանք երկարաձգելու մասին որոշում 10-րդ անգամն է ընդունվում։

  • Կիսվել: