երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
ՌԴ-ն փորձում է մանիպուլացնել աֆրիկյան երկրների հասարակական կարծիքը՝ Փարիզի շահերը խաթարելու համար. Բարո

ՌԴ-ն փորձում է մանիպուլացնել աֆրիկյան երկրների հասարակական կարծիքը՝ Փարիզի շահերը խաթարելու համար. Բարո

Ռուսաստանը փորձում է մանիպուլացնել աֆրիկյան երկրների հասարակական կարծիքը՝ Փարիզի շահերը խաթարելու համար։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:

Նա նշել է, որ այդ գործունեությանն առնչվող անձանց դեմ եվրոպական պատժամիջոցներ սահմանելու հասնելու մտադրության մասին։

Բարոն հավելել է, որ ռուսական տեղեկատվական միջամտության գործողությունները, մասնավորապես, առնչվում են Կամերունին և Կոնգոյի Հանրապետությանը։

Բարոն հղում է արել 2021 թվականին երկրի տեղեկատվական տարածքում օտարերկրյա միջամտությունը բացահայտելու և կանխելու համար ստեղծված ֆրանսիական Viginum ծառայության զեկույցին։

«Ռուսաստանը հուսահատորեն փորձում է գաղութացնել մարդկանց գիտակցությունը, բայց կձախողի, որովհետև մեզ խաբել հնարավոր չէ»,-նշել է նա:

Բարոն նաև ընդգծել է, որ Մոսկվայի գործողությունները Ֆրանսիայի շահերին սպառնալիք է համարում և մտադիր է հասնել եվրոպական սահմանափակող միջոցների կիրառմանը՝ այդ գործողությունների համար պատասխանատուների նկատմամբ։

  • Կիսվել: