երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Երևանում Հրազդանի կիրճով հոսող երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի. աղբյուր

Երևանում Հրազդանի կիրճով հոսող երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի. աղբյուր

Մինչ կառավարության օժանդակությամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ քաղաքապետարանի համապատասխան վարչության և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ Հրազդանի կիրճում իրականացվում է բարեկարգում, 2 օր է՝ Հրազդան գետն ամբողջությամբ կորցրել է իր մաքրությունը։

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզ ջրի փոխարեն ցեխաջուր է հոսում։ Զարմանալիորեն դեռևս հայտնի չէ, թե ինչու պետք է երբեմնի զուլալ, մաքուր ջրի փոխարեն ցեխաջուր հոսի, և դա այն դեպքում, երբ ոչ ձնհալ կա, ոչ էլ եղանակն է անձրևային։ Երևի թե խնդրով պետք է զբաղվեն Շրջակա միջավայրի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը։

  • Կիսվել: