չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Հրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել

Հրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեղրաձոր գյուղի 63-ամյա մի բնակիչ աճեցնում է կանեփ, այն չորացնում տանիքում, նաև օգտագործում է թմրանյութ։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և դատարանի որոշմամբ տղամարդու տանը կատարվել խուզարկություն։

Հայտնաբերվել է կանեփանման զանգվածով լցված 105 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը երեք կիլոգրամ էր։ Ավելին, հայտնաբերվել են նաև ինքնաշեն երկու ատրճանակ, ականանետի արկ, ինքնաձիգի երկու պահեստատուփ և փամփուշտ։

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: