Պուտինի օգնականը վստահեցնում է՝ Մոսկվա ժամանելու դեպքում կապահովվի Զելենսկիի անվտանգությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մեկնել Մոսկվա։ Այս տեղեկությունը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ Զելենսկու՝ Մոսկվա ժամանելու դեպքում կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ նրա անվտանգությունը։
Ըստ Ուշակովի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպումն իմաստ կունենա բանակցային գործընթացի ավարտից հետո՝ փաստաթղթերը ստորագրելու նպատակով։
«Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինի հետ զրույցում Ուշակովն ասել է, որ ռուսական կողմը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։ Նրա խոսքով՝ այդ հարցը կլուծվի ավելի ուշ փուլերում:
Միևնույն ժամանակ Ուշակովն ընդգծել է, որ ամերիկյան կողմի հետ երկխոսությունն ընթանում է աշխատանքային ռեժիմով, և կողմերն առաջ են շարժվում՝ նոյեմբերին նախատեսված եռակողմ բանակցությունների ժամկետին ընդառաջ։



