CENTCOM-ը հերքում է Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ Իրանի հայտարարությունը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հերքել է Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ Իրանի իշխանությունների հերթական հայտարարությունը՝ նշելով, որ միջազգային ծովային ուղին շարունակում է բաց մնալ առևտրային նավագնացության համար։
CENTCOM-ը սոցցանցի իր էջում հրապարակած հայտարարության մեջ նշել է․ «Իրանի կառավարությունը կրկին հայտարարում է Հորմուզի նեղուցի փակման մասին։ Դա սուտ է»։
ԱՄՆ հրամանատարությունն ընդգծել է, որ նեղուցը բաց է առևտրային նավերի տարանցման համար, իսկ Իրանը չի իրականացնում վերահսկողություն այդ միջազգային ջրային ուղու նկատմամբ։



