Իրանը, ՌԴ-ն և տարածաշրջանային մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան
Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանային մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նա նաև նշել է, որՄերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման հարցում չպետք է հույսը դնել ԱՄՆ-ի վրա: Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը քաղաքական և տնտեսական ոլորտումներում ցուցաբերած օգնության համար:
Իր հերթին Պուտինն ասել է, որ Մոսկվան ակնկալում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակը կզարգանա դրական հունով:



