հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու մասին բոլոր երազանքներ ունեցողներին. Տոնոյան

Ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու մասին բոլոր երազանքներ ունեցողներին. Տոնոյան

Այսօր մի քանի լրատվամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իբր Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից կամ իրենց տերմինալոգիայով ասած «զադնի է դնում»: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշել է․

«Որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն»:

  • Կիսվել: