շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը

Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը

«Լիվերպուլի» վինգեր Բրեդլի Բարկոլան ընթացիկ մրցաշրջանում սահմանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի արագության լավագույն ցուցանիշը, գրում է armsport.am-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը առավելագույն արագություն է ցուցաբերել՝ 35,9 կմ/ժ՝ գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրայան Մբեոմոյի արդյունքը՝ 35,4 կմ/ժ։

Արագության ցուցանիշով լավագույն տասնյակում են նաև «Ֆուլհեմի» հարձակվող Գոնսալո Գարսիան, «Քովենթրիի» պաշտպան Միլան վան Էվեյկը, «Չելսիի» վինգեր Պեդրու Նետուն, «Հալ Սիթիի» հարձակվող Ռոբինիո Վասը՝ 35,3 կմ/ժ արդյունքով։

Նրանց հաջորդում են «Նյուքասլից» Ջեյքոբ Մերֆին, «Բրենթֆորդից» Քրիստոֆեր Այերը, «Նյուքասլից» Մատիաս Ֆերնանդես Պարդոն և «Բորնմութից» Ռայան Ռոշան՝ 35,1 կմ/ժ ցուցանիշով։

Միևնույն ժամանակ, «Տոտենհեմի» պաշտպան Տոսին Ադարաբիոյոն գրանցել է ֆուտբոլիստների շրջանում ամենացածր առավելագույն արագությունը՝ 21,4 կմ/ժ (դարպասապհների ցուցանիշները չհաշված)։

 

  • Կիսվել: