Պարսից ծոցի արաբական երկրների տարածքների վրա իրանական հարձակումները միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են: Այս մասին ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նոր գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմին, հայտնում է եգիպտական «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։

Նա, մասնավորապես, ասել է. «Արաբական երկրների նկատմամբ իրանական ագրեսիայի շարունակումը միջազգային իրավունքի նորմերի ակնառու խախտում է»:
 

Ֆահմին կարծիք է հայտնել, որ «արաբական պետություններից որևէ մեկի ինքնիշխանության դեմ ոտնձգությունը պահանջում է դաշինքի բոլոր անդամների միասնական և ամուր դիրքորոշումը»: Նա նշել է նաև, որ ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնում ծրագրում է բարեփոխել կազմակերպության կառուցվածքը, սակայն հավելյալ մանրամասներ առայժմ չի հայտնել:

Նշենք, որ նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) ուժերը հարվածներ են հասցրել Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին: