շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Իրանը կարող է օգնել լուծել Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը. Փեզեշքիան

Իրանը կարող է օգնել լուծել Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը. Փեզեշքիան

Իրանը կարող է օգնել լուծել Սաուդյան Արաբիայի և Սանայից կառավարվող հութի ապստամբների միջև հակամարտությունը։ Այս մասին «Ալ Ջազիրա»-ի հետ զրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կարող ենք օգնել լուծել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև հակամարտությունը՝ առանց պատերազմ հրահրելու»:

Ըստ ԻԻՀ նախագահի՝ Եմենում տեղի ունեցողը կապված չէ Իրանի հետ, սակայն Թեհրանը ճնշվողների կողքին է։

Փեզեշքիանը կարծիք է հայտնել, որ Սաուդյան Արաբիան ունակ է դեր խաղալ իսլամական աշխարհի միավորման գործում։

Հիշեցնենք, որ հութիների և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությունը սրվել է օգոստոսի կեսերին, երբ Էր Ռիադն աջակցել է կառավարամետ ուժերի գործողություններին՝ ուղղված հութիների դեմ: Հութիների խոսքով՝ Սաուդյան Արաբիան սեպտեմբերին Եմենի ուղղությամբ իրականացրել է ավելի քան հազար հարված: Ի պատասխան՝ հութիները հրետակոծում են Սաուդյան Արաբիայի հարավային քաղաքները և արևմուտքում գտնվող Saudi Aramco-ի օբյեկտները:

  • Կիսվել: