չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայաստանին որևէ կողմ սահմանազատում չի պարտադրել. Հայաստանին որեւէ կողմ սահմանազատում չի պարտադրել ներկայացուցիչ (տեսանյութ)

Հայաստանին որևէ կողմ սահմանազատում չի պարտադրել. Հայաստանին որեւէ կողմ սահմանազատում չի պարտադրել ներկայացուցիչ (տեսանյութ)

Հայաստանին որեւէ կողմ սահմանազատում չի պարտադրել, իհարկե, պետք է ամրագրենք, որ այո, Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի այս հայտնի չորս գյուղերի վերադարձը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ Ադրբեջանը նույնիսկ սպառնացել է պատերազմով, Գոռ Ծառուկյանը հաստատել է, որ հրապարակային կերպով եղել են նման ձեւակերպումներ:

Նա, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որեւէ սահմանազատման, առանց որեւէ սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը, եւ վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել արդեն իսկ Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցող եւ իրավական ուժ ունեցող սահմանագիծը եւ ըստ դրա Ալմա Աթայի պայմանագիրը հիմք ունենալով՝ ունենալ պետական սահման»:

Ծառուկյանն անդրադարձել է նաեւ այն քննադատությանը, թե սահմանազատման գործընթացը օրինական չէ, քանի որ հակասում է ՀՀ սահմանադրությանը եւ միջազգային պայմանագրերին: Այս առնչությամբ նա ասել է, որ սահմանազատման իրավական հիմքերը միջազգային իրավապայմանագրային հիմքերն են, որպեսզի միջազգային մակարդակով ճանաչված լինեն պետական սահմանները:

«ՀՀ-ն ու Ադրբեջանն ունեն ամուր միջազգային իրավապայմանագրային հիմք, որի հիման վրա սկսել են, եւ, հուսանք, կշարունակեն սահմանազատումը: Ամենաառաջինն Ալմա Աթայի հռչակագիրն է, որը կողմերը հաստատել են 1991 թվականին, դրա հիման վրա կնքվել է, հաստատվել եւ վավերացվել է Մինսկի համաձայնագիրը:

Մինսկի համաձայնագրի 5-րդ կետով եւ Ալմա Աթայի 3-րդ կետով, ինչպես նաեւ ԱՊՀ կանոնդրության համապատասխան դրույթներով հստակ սահմանված է, որ կողմերը ճանաչում են միմյանց սահմանները եւ տարածքային ամբողջականությունը այն սահմանագծով, որն այդ պահի դրությամբ գոյություն է ունեցել եւ ունի իրավական ուժ, եւ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ»,-նշել է նա:

Ծառուկյանը նաեւ հավելել է, որ դրանք երկու երկրներում էլ անցել են պատշաճ իրավական վավերացման գործընթաց, ինչը նշանակում է, որ երկու երկրներն էլ ունեն ամուր իրավապայմանագրային հիմք:

Պաշտոնյայի խոսքով՝ տվյալ գործընթացը ոչ թե սահման գծելու, սահման ճշգրտելու, տարածք փոփոխելու գործընթաց է, այլ իրենից ներկայացնում է Խորհրդային միության գոյություն ունեցող սահմանները վերականգնելու կամ վերարտադրելու գործընթաց:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: