հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Այսօրվա բռնաճնշումների հատուկ թիրախներից մեկն էլ Արցախի Ազգային ժողովն էր. Արտակ Բեգլարյան

Այսօրվա բռնաճնշումների հատուկ թիրախներից մեկն էլ Արցախի Ազգային ժողովն էր. Արտակ Բեգլարյան

Այսօրվա բեմադրված ձերբակալություններն ու խուզարկությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում Հայաստանում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

՛՛Իշխանությունների շարունակական բռնաճնշումներն ու մանիպուլյացիաները, ինչպես նաև բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումները, փնթի կազմակերպված բեմադրությունները և իրավապահ մարմինների քրոնիկ անպատժելիությունը որևէ տեղ չեն թողնում հնչած մեղադրանքներին հավատալու համար, նույնիսկ եթե անտեսենք ձերբակալված անձանց հանդեպ վստահությունը:

Ի դեպ, այսօրվա բռնաճնշումների հատուկ թիրախներից մեկն էլ Արցախի Ազգային ժողովն էր՝ ի դեմս ձերբակալված պատգամավոր Դավիթ Գալստյանի ու ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի, ում տունն են խուզարկել:

Իմ սատարումն եմ հայտնում քաղաքական պատճառներով հետապնդվող բոլոր անձանց, ովքեր ժողովրդի ճնշող մեծամասնության ձայնն են բարձրացնում իշխանությունների ապօրինությունների ու անընդունելի քաղաքականության դեմ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: