շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Գործարքների ներկայացում» խորագրով միջոցառմանը

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Գործարքների ներկայացում» խորագրով միջոցառմանը

Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը սեպտեմբերի 25-ին մասնակցել է Trade over Aid նախաձեռնության շրջանակներում անցկացված «Գործարքների ներկայացում» խորագրով միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի և ներդրումների խթանման, մասնավոր հատվածի ներգրավման և երկարաժամկետ տնտեսական գործընկերությունների զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է փոխշահավետ գործարար կապերի զարգացման և ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորման կարևորությունը։

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են մասնավոր հատվածի ներգրավմամբ առևտրային և ներդրումային համագործակցության օրինակներ, ինչպես նաև նոր գործարար հնարավորություններ։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը,  ինչպես նաև ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ՝ պետական կառույցներից, մասնավոր հատվածից և միջազգային կազմակերպություններից։

 

  • Կիսվել: