շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից

Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ նա պնդում է, որ գործող վետոյի համակարգն անարդար է և խոչընդոտում է գլոբալ կայունությանն ու խաղաղությանը։ 

Աղբյուրը գրում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որն ունի հինգ մշտական, տասը՝ ռոտացիոն անդամ, շարունակում է փակուղի մտնել բազմաթիվ հարցերի շուրջ։ ԱՄՆ-ն, որը հինգ մշտական անդամներից է, վերջին երեք տարիներին վետո է դրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերող յոթ բանաձևերի վրա, այդ թվում՝ Գազայում հրադադարի կոչ անող հինգ բանաձևերի։

Ռուսաստանի վետոն խանգարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել հստակ բանաձև ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։

«Թող վետոյի մեխանիզմը վերացվի…Եկեք ՄԱԿ-ի մոդելից, որը պաշտպանում է միայն հինգ անդամ, անցնենք բոլոր անդամներին ներառող մեխանիզմի»,- Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։

 

  • Կիսվել: