շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանի փեսայից և աղջկանից պահանջում են բռնագանձել 2000 բաժնետոմս,1 մլրդ 638 մլն 557 հազար դրամ. Hetq.am

Գագիկ Ծառուկյանի փեսայից և աղջկանից պահանջում են բռնագանձել 2000 բաժնետոմս,1 մլրդ 638 մլն 557 հազար դրամ. Hetq.am

Hetq-ը գրում է՝ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի քննությունը: Դատախազության ներկայացուցիչը միջնորդում է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ին ներգրավել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, քանի որ Գուլոյանն ու Ծառուկյանը բանկում ունեն 2000 հատ բաժնետոմս:

Նշենք, որ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանն ու նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, ամուսիններ են:

Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, պահանջում է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից բռնագանձել մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում, 2 ընկերությունում՝ «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում և «Էլեկտրոմոնտաժ ՍՊԸ-ում ունեցած բաժնետոմսերը, 1 մլրդ 638 մլն 557 հազ. դրամ բարեխիղճ ձեռք բերողին փոխանցված գումար և 58 մլն 120 հազ. ապօրինի եկամտի մնացորդ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: