կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե համառ ես, նպատակասլաց, ապա կարող ես շատ բանի հասնել. Գագիկ Ծառուկյան

Եթե համառ ես, նպատակասլաց, ապա կարող ես շատ բանի հասնել. Գագիկ Ծառուկյան

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել սպորտի միջազգային օրվա կապակցությամբ.

«Միավորված ազգերի կազմակերպությունը 2013թ. օգոստոսի 23-ին տեղի ունեցած համաժողովի մասնակիցների միաձայն քվեարկությամբ ապրիլի 6-ը հայտարարեց սպորտի միջազգային օր:

Այս օրը, ապրիլի վեցը, կարևոր իրադարձություն է, որը ուրվագծում է բարեկամություն, հարգանք և այլ համամարդկային արժեքներ:

Ոմանց համար սպորտը ակտիվ և առողջ կյանքի մշտական բաղադրիչ է, ոմանց համար՝ դիտարժան հանդիսություն:

Սպորտի գրավչության շնորհիվ շատերն այդ բնագավառն են ընտրում և այն դարձնում իրենց կյանքի ուղենիշը, այսինքն՝ մասնագիտությունը։

Եթե ընտրվում է սեփական ունակություններին, նախասիրություններին և բնավորությանը համապատասխան մարզաձև, և եթե համառ ես, նպատակասլաց, ողջամտորեն համատեղում ես սպորտը ուսման հետ, ապա կարող ես շատ բանի հասնել, նույնիսկ օլիմպիական պատվանդան բարձրանալ:

Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր օլիմպիականներին, մարզիկներին, մարզասերներին և առողջ ապրելակերպի կողմնակիցներին»:

  • Կիսվել: