շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
«Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Հարություն Կիվիրյանն առաջին անգամ կմեկնի Միջազգային տիեզերակայան՝ SpaceX-ի տիեզերանավով

«Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Հարություն Կիվիրյանն առաջին անգամ կմեկնի Միջազգային տիեզերակայան՝ SpaceX-ի տիեզերանավով

2027 թվականի գարնանը չորս տիեզերագնացներից բաղկացած անձնակազմ կմեկնի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)՝ SpaceX Crew-14 առաքելության շրջանակներում, գրում է РБК-ն:

Նշվում է, որ Ազգային օդագնացության և տիեզերական ծառայությունների (NASA) վարչության հաղորդմամբ՝ անձնակազմի անդամներից մեկը կներկայացնի «Ռոսկոսմոսը», մասնավորապես՝ տիեզերանավի հրամանատարը կլինի ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Քայլա Բարոնը, իսկ նրա գործընկեր Քրիս Բուրչը կլինի օդաչուն։ JAXA-ի (Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների գործակալություն) Մակոտո Սուվան և «Ռոսկոսմոս» ընկերության Հարություն Կիվիրյանը կլինեն առաքելության մասնագետները։  

Հաղորդվում է նաև, որ միջազգային տիեզերական կայանին կցվելուց հետո Crew-14 անձնակազմը կմիանա 75/76 արշավախմբին, որի մի մասն արդեն աշխատում է կայանի վրա։ 

Այս առաքելությունը կլինի SpaceX-ի 14-րդ անձնակազմով առաքելությունը, որը NASA-ի ցածր Երկրի ուղեծիր ծրագրի մաս է կազմում: Դրա հիմնական նպատակն է անցկացնել գիտական ​​հետազոտություններ և փորձարկել նոր տեխնոլոգիաներ:

 

  • Կիսվել: