երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փչել, փչել մինչեւ վերջ․ Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Փչել, փչել մինչեւ վերջ․ Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն ադրադարձել է ֆեյսբուքյան օգտարեր Բորիս Մուրազիի այն պնդումներին, որոնց համաձայն, իբրև թե «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր գրասենյակի նկատմամբ հարձակում է կազմակերպել»։

Աթանեսյանը, մասնավորապես, նշել է․

«Բորիս Մուրազին ասում է, որ «խմաբգրություն է մտել յոթ անձ», հետաքրքրվել են՝ ինքը տեղու՞մ է, ցանկացել են հանդիպել, ասել են որ Արցախի նախագահի մասին իր գրառումից զայրացած են։

 Մի րոպե ենթադրենք, որ իրոք այդպես եղել է։ Քաղաքացին, մի խումբ քաղաքացիներ հրապարակային գործող լրատվամիջոցի խմբագրություն այցելելու, այս կամ այն հրապարակման առթիվ կամ խմբագրի ֆեյսբուքյան գրառումից զայրույթ արտահայտելու իրավունք չունե՞ն։ (Մուրազին տարածել է տեսախցիկների նկարահանման կադրեր, որ «ներխուժման» որեւէ պատկեր չեն փոխանցում։ Մարդիկ մտնում են, շատ հանգիստ տեղաշարժվում, ապա՝ հեռանում)։ Քաղաքացին իրավունք չունի՞ ասելու, որ «Արայիկ Հարությունյանը հարազատ մարդ է»։

Ինչու՞ դրանից եզրակացնել, թե հենց Արայիկ Հարությունյանն է նրանց «ուղարկել»։ Արայիկ Հարությունյանը հանրային դեմք է, պետական –քաղաքական գործիչ։ Հանրության մի հատվածը կարող է նրան չընդունել, բայց դրանից չի հետեւում, թե ավելի ստվար հատվածը նրան ընդունելու, հարգելու, «հարազատ մարդ» անվանելու իրավունք չունի։ Անկախ մամուլը խնդրին կմոտենար այս տեսանկյունից եւ չէր փորձի «մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել»՝ կապվելով ոստիկանություն եւ բացատրություն պահանջելով, թե ինչու՞ «ներխուժողները բացահայտված չեն, եւ քրեական գործ հարուցված չէ»։

-Իսկ փաստական ի՞նչ հիմքով պիտի քրեական գործ հարուցվի։ Խմբագրություն այցելելը, խմբագրին դժգոհություն հայտնելը քրեորեն պատժելի՞ է, քր․օրի ո՞ր հոդվածով։ Իրեն հարգող մամուլը, գոնե առերեւույթ չեզոքությունը պահպանելու համար կհետաքրքրվեր՝ իսկ ի՞նչ են անում պատկան մարմինները, մտադիր չե՞ն Մուրազիին հրավիրել, որպեսզի բացատրություն տա, թե ինչու՞ է Գեղամ անունով քաղաքացուն ասում․

«Այո, Արայիկ Հարությունյանը դավաճան է, գնա սպանիր» կամ՝ փաստական ի՞նչ հիմքով է Արցախի նախագահին «դավաճան» անվանում կամ ինչու՞ ունեցած «փաստերը» չի հանրայնացնում, չի տրամադրում Արցախի դատախազությանը, որը քառասունչորսօրյա պատերազմի հետ կապված քրեական գործ է հարուցել եւ քննություն է տանում։ Երեւում է՝ ոմանց ոչ թե ճշմարտության բացահայտումն է պետք, այլ՝ իրավիճակ «փչելը»։

Դրանից, հավանաբար, շահում են․ որքան աղմուկը՝ մեծ, այնքան՝ իրենք պահանջված։ Ճիշտ է՝ որպես կլակյոր, բայց մի՞թե հենց դա չէ նրանց նպատակը՝ ունենալ ավելի հարուստ եւ շռայլ պատվիրատու»։

  • Կիսվել: