հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իսրայելական Rafael զինագործական ընկերությունը դատի կտա Ֆրանսիային

Իսրայելական Rafael զինագործական ընկերությունը դատի կտա Ֆրանսիային

Իսրայելական Rafael պաշտպանական ընկերությունը մտադիր է դատի տալ Ֆրանսիայի կառավարությանը, հաղորդում է Euronews-ը։ Հայտարարությունը հրապարակվել է, երբ Լե Բուրժեի միջազգային ավիաշոուում փակվել է իսրայելական (Israel Aerospace Industries (IAI), Rafael, UVision, Elbit և Aeronautics) կորպորացիաների հինգ տաղավարները։

Համապատասխան որոշումն ընդունել են ֆրանսիական իշխանությունները՝ վկայակոչելով այն փաստին, որ տեղակայված հարձակողական զենքը կարող է օգտագործվել Գազայի հատվածում։ Իսրայելական ընկերությունների ներկայացուցիչները խիստ վրդովված են ընդունող երկրի գործողություններից։

Սա առաջին դեպքը չէ, որ իսրայելական զինագործական ընկերությունները Ֆրանսիայում բախվում են դիմադրության։ Անցյալ տարվա հունիսին իսրայելցիներին արգելվեց մասնակցել Eurosatory ցամաքային զենքի ցուցահանդեսին։ Եվ նույն թվականի նոյեմբերին՝ մասնակցելու Եվրոնավալ ռազմածովային շոուին։ Սակայն, այս դեպքում, Իսրայելին հաջողվել էր ֆրանսիական դատարանում բողոքարկել որոշումը։

  • Կիսվել: