երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հարցադրումները Աշոտ Ղուլյանին

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հարցադրումները Աշոտ Ղուլյանին

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշել է․

"Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքայան գրառում է արել: Ամենեւին մտադիր չլինելով բանավիճել նրա առաջադրած թեզերի շուրջ, այնուամենայնիվ, կուզենայի երկու հարց հնչեցնել.

ա) 2017թ. Արցախում հերթական նախագահական ընտրություններ չանցկացնելու, սահմանադրական փոփոխությունների միջոցով սուպերնախագահական կառավարման անցնելու, անցումային շրջանում երկու ժամկետ պաշտոնավարած նախագահին խորհրդարանի կողմից վերստին պետության ղեկավարի լիազորություններով օժտելու եւ այդպիսով քաղաքական ապատիա ներդնելու որոշումներն Ստեփանակերտու՞մ են ընդունվել, նոր սահմանադրությունը, որի նախագծի մշակման Հանձնաժողովի նախագահն էր ինքը, արցախցի իրավաբաննե՞րն են հեղինակել, թե՞ Հրայր Թովմասյանը:

բ) 2007թ. ունենալով տասնյակ հազարավոր համակիրներ, խորհրդարանում ամենամեծ խմբակցություն, ԱԺԿ-ին ինչու՞ նախագահի թեկնածու չառաջադրեց, իսկ 2020թ.-ին, երբ ոզնուն էլ պարզ էր, որ տասնհինգ տարի հետեւողականորեն դեգրադացված կուսակցությունը ԱԺ ընտրությունների շեմը հաղթահարելու խնդիր ունի, ինքը որոշեց մտնել նախագահական ընտրությունների մրցապայքարի մեջ:

Հ.Գ. Քաղաքագիտորեն դեռեւս չեմ ուսումնասիրել, խոստանում եմ առաջիկայում անել, բայց անձնական համոզմունք ունեմ, որ եթե 2017թ. Արցախում սահմանադրական իշխանափոխության գործընթացը չտապալվեր, ապա Հայաստանում ոչ մի ,,թավշյա հեղափոխություն,, էլ չէր լինի:":

  • Կիսվել: