երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Նոր սահմանադրության նախագծում Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող հոդվածում փոփոխություն է արվել

Նոր սահմանադրության նախագծում Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող հոդվածում փոփոխություն է արվել

Նոր Սահմանադրության նախագծում, Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող մասում մի փոքր փոփոխություն է կատարվել։

Գործող Սահմանադրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։

Իսկ նոր նախագծում նշված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով»։

Իսկ ահա այդ հոդվածի առաջին մասը մնացել է անփոփոխ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

  • Կիսվել: