ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հադրութը հանձնվել է արքայական որսախնջույքների եւ գիշերային օրգիաների ժամանակ. Քաղաքագետ

Հադրութը հանձնվել է արքայական որսախնջույքների եւ գիշերային օրգիաների ժամանակ. Քաղաքագետ

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էլ է նախկին գործընկերներից մեկին, որի անունը սակայն գերադասել է չնշել:

Աթանեսյանը մասնավորապես գրել է. «Մի նախկին գործընկերոջ. տգեղ է (այլ որակումից ձեռնպահ եմ մնում), երբ մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ազատագրված տարածքները դարձնում են անհատական ֆազենդա-ների փակ գոտի, մինչեւ վերջ քամում ամեն ինչ, իսկ Հայրենիքի դժվար ժամին քաղաքական ապաստան խնդրում:

Հադրութը՝ հարակից ազատագրված տարածքներով, վերածվել էր գետտոյի, որտեղ հազարավոր մարդիկ մեկ մետր հող մշակելու կամ Արաքսից մի ձուկ որսալու իրավունք չունեին: Հայրենիքը բաժանված էր կալվածքների՝ ստույգ աստիճանահարգությամբ՝ ըստ իշխանության մարդ լինելու ,,դասային աստիճանի,,:

Ողբերգության արմատը փնտրիր այդտեղ: Արքայական որսախնջույքներում եւ գիշերային օրգիաներում, որ նաեւ քո հարազատ գյուղում էին կազմակերպվում: Ես դրանց մասնակիցը չեմ եղել երբեք: Բայց համացանցում տարածված տեսանյութերում քեզ անպայման կտեսնես՝ երրորդ-չորրորդ ձեռքի կոչնականների շարքում: Հադրութը հանձնվել է այդ ժամանակ: Եւ քաղաքական ապաստանի գաղափարը նույնպես այդ օրգիաներից է ծնվել»:

  • Կիսվել: