հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրանի իշխանությունները հաստատել են, որ ժամանակավորապես սահմանափակել են համացանցի հասանելիությունը

Իրանի իշխանությունները հաստատել են, որ ժամանակավորապես սահմանափակել են համացանցի հասանելիությունը

Հաշվի առնելով երկրում պահպանվող հատուկ իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով ագրեսորի կողմից երկրի կապի ցանցի օգտագործումը ռազմական նպատակներով և Իրանի ժողովրդի կյանքին ու գույքին սպառնացող վտանգը, օգտատերերի համացանց մուտքի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում։ Դրա մասին հայտնել են Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Նշվում է, որ հանրային կապի ծառայություններին և ներքին ծառայությունների հարթակներին հասանելիությունը պահպանվում է։

  • Կիսվել: