Իրանի հարցով վերջնական որոշում չենք կայացրել․ Թրամփ
Թրամփն հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանի խնդրի վերաբերյալ, սակայն ցանկություն չունի ներքաշվելու ռազմական հակամարտության մեջ։
«Իրանի հարցով վերջնական որոշում չենք կայացրել։ Ֆորդոուի վերաբերյալ՝ ևս։ Կարծում եմ՝ Իրանը մոտ էր մի քանի շաբաթվա ընթացքում միջուկային զենք ունենալուց։ Մենք չենք փնտրում հրադադար, փնտրում ենք լիակատար հաղթանակ։ Դա նշանակում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»։