ԵՄ արտաքին գործերի անձնակատարը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դեմ ոչ մի շանս չունի
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քայա Կալասը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների առջև՝ հաջորդ շաբաթ Հաագայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, իր ելույթում նա ընդգծել է արևմտյան դաշինքների ուժը. «Ռուսաստանը ՆԱՏՕ-ի և Եվրամիության դեմ ոչ մի շանս չունի։ Բայց մենք պետք է միասնական լինենք։ Դաշինքի միասնության պահպանումը նույնքան կարևոր է, որքան պաշտպանական ծախսերի ավելացումը։ Ես չեմ կարծում, որ կա սպառնալիք, որը մենք չկարողանանք հաղթահարել, եթե գործենք միասին և մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ»։