հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին․
Իրեն Սուլթան համարող Էրդողանը կրկին իր ագրեսիվ և ռազմատենչ տոնով շարունակում է իր սադրիչ հարձակումները Իսրայելի և վարչապետի վրա։

Լինելով իր քաղաքացիների ազատություններն ու իրավունքները ճնշելու և ընդդիմությանը վախեցնելու տխուր համբավ ունեցող առաջնորդ՝ նա դեռ համարձակվում է բարոյականության դասեր տալ։

Մի մարդ, որ չի թաքցնում իր կայսերական նկրտումները, որը բռնազավթել է Սիրիայի հյուսիսը և միջազգային իրավունքի խախտմամբ շարունակում է պահել Հյուսիսային Կիպրոսը, փորձում է խոսել օրենքի և բարոյականության մասին: Մի փոքր ինքնաքննադատությունը չէր խանգարի։

  • Կիսվել: