հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Անհետ կորածներ զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան

Անհետ կորածներ զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան

Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան. նրանք պահանջում են չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։

Նշենք, որ նրանք շուրջ 5 ժամ է՝ նստացույց են իրականացնում Ազգային Ժողովի դիմաց։ Անհետ կորածների հարազատները նշում են, որ իրենց հարցով գործերով հենց Արմեն Աբազյանն էր զբաղվում, և մտավախություն ունեն, որ նրան պաշտոնից հեռացնել, նշանակում է փակել անհետ կորածների գործերը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

  • Կիսվել: