երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կա «պլան Բ»՝ պետք է պատրաստ լինել ցանկացած պահի կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը. Վազգեն Մանուկյան

Կա «պլան Բ»՝ պետք է պատրաստ լինել ցանկացած պահի կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական տվող չէ, ուստի պետք է ջարդեն այն հենարանները, որոնք նա ունի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Այդ հենարանը մեր ժողովրդի այն հատվածն է, որը չի գիտակցում, թե ինչ ճանապարհով է գնում՝ սպասելով, որ դժբախտությունը չոքի իր տան դեմը։ Մենք պետք է նրանց բացատրենք, թե ինչ է կատարվում»:

Երկրորդ հենարանը, ուժային կառույցներն են, նրանց հետ պետք է աշխատել՝ միևնույն ժամանակ թողնելով նահանջի ճանապարհ։ Երրորդ հենարանն իր պատգամավորներն են: Նրանց հետ էլ պետք է լինել կոշտ, համոզիչ ու միշտ թողնել նահանջի ճանապարհ:

Հայաստանը պետք է եռա, ամեն օր լինեն ցույցեր, գործադուլներ, պետք է պարալիզացնել քաղաքը»:

Մանուկյանը նշեց, որ կա նաև «պլան Բ»-ն՝ ցանկացած պահ պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով իշխանությունը վերցնել.

«Պետք է տեղերում կազմակերպվեն կոմիտեներ: Բոլոր գյուղերում, շրջաններում, կոլեկտիվներում, պատրաստվեք ժողովուրդ: Մենք միասնական ենք գնալու»:

  • Կիսվել: