երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռիմա Դեմիրճյանի հետ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր զրույց մեծ հիացմունք էր պատճառում. Վազգեն Մանուկյանը ցավակցել է

Ռիմա Դեմիրճյանի հետ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր զրույց մեծ հիացմունք էր պատճառում. Վազգեն Մանուկյանը ցավակցել է

Մեծ ցավով տեղեկացա Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։ Այս մասին ցավակցագիր է գրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Տիկին Ռիման ոչ միայն մարմնավորում էր հայ կնոջ կերպարը՝ որպես երկրին, ժողովրդին, ընտանիքին նվիրված առաքինի կին, այլ նաև օժտված էր լայնախոհությամբ, խնդիրներն ու երևույթներն իրեն հատուկ իմաստնությամբ վերլուծելու ձիրքով, և նրա հետ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր զրույց մեծ հիացմունք էր պատճառում։

Խորապես ցավակցում եմ Դեմիրճյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,-գրել է նա:

  • Կիսվել: