Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով յոթ վիրավորներից մեկը նորածին է
Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի Խորտիցկի և Վոզնեսենովսկի շրջաններում այսօր՝ նոյեմբերի 14-ին, ռուսական հարվածների հետևանքով յոթ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ տարին չլրացած երեխա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը:
Նա նշել է, որ Խորտիցկի շրջանում վիրավորվել են երկու կին և մեկ տարին չլրացած տղա։ Վնասվել է բազմաբնակարան շենք, բնակարաններում կոտրվել են պատուհանները։
Վոզնեսենովսկի շրջանում հարվածի հետևանքով վիրավորվել են 74, 36 և 88 տարեկան երեք կանայք ու 86 տարեկան տղամարդ։ Վնասվել են բնակելի շենք և ուսումնական հաստատության պատուհանները։
Սեմիկինը նաև հայտնել է, որ տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ. տղամարդը հոսպիտալացվել է, երկու կանանց օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս մեկը հրաժարվել է հոսպիտալացումից։



